Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն

«ՀայաՔվեն»  https://www.facebook.com/hayaqve/posts/pfbid02SYL6pHJuyzGDivRUoVwB7DZ7JYw3QMS9ZA1H2rPTss3s5cWjAa8Lbaa6Ys1QXE4jl  ավարտեց վերջին կես տարվա կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն․․․

Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում՝ «ՀայաՔվեն» 2023-ի հոկտեմբերից 2024-ի մարտ ամիսների ընթացքում, զոհերի հարազատներից հավաքագրելով նրանց սխրանքի ու հերոսության պատմությունները, ամեն օր մեկական կենսագրություն ներկայացրեց։

Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․