Փաշինյանը երկու նոր փոխնախարար է նշանակել, ևս երկուսին՝ վերանշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով Նարեկ Հովակիմյանն ու Տաթևիկ Սարգսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ որոշումով էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Տերյանը վերանշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանը վերանշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Աշխեն Շիրվանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։