ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով Թուրքիայի արևմուտքում գտնվող Սափանջա լիճը ծածկվել է մազութի թանձր շերտով, տեղեկացրել է Milliyet թերթը։

«Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ վնասվել է ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը, վառելիքը լցվել է Սափանջա լիճը, որը մաքուր ջրով սնուցում է 4-5 մլն մարդու»,- տեղեկացրել է թերթը։

Իշխանություններն սկսել են վերացնել վթարի հետևանքները՝ լողացող պատնեշներ դնելով։ Ջրամատակարարման և կոյուղու տեղի վարչությունը հավաստիացրել է, որ լճի աղտոտված մասը գտնվում է ջրառի կետերից հեռու, ուստի քաղաքացիներն իրենց առողջության համար անհանգստանալու առիթ չունեն։

Թուրքիայի տարածով անցնող ՆԱՏՕ-ի նավթատարը, որի երկարությունն ավելի քան երեք հազար կիլոմետր է, բավարարում է թուրքական ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կարիքները։