Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատել են Մարությանի թիմից։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։

Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեցին «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։