Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին:

Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Տավուշում տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ», – գրել է նա: