Երևանի կոնսերվատորիայից դիմում-պահանջ են ներկայացրել ԿԳՄՍՆ-ին, փոխանցել ստորագրահավաքի արդյունքը

Երևանի կոնսերվատորիայի ստորագրահավաքի արդյունքը և դիմում-պահանջը ներկայացվել են ԿԳՄՍՆ-ին․

«Մենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներս, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամներս, ուսանողներս և շրջանավարտներս, կտրականապես դեմ ենք կոնսերվատորիան որևէ այլ բուհի հետ միավորելուն, ներկայիս շենքից կոնսերվատորիայի տեղափոխվելուն, «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելուն»,–ասվում է դիմումում, որի տակ առկա է 6290 վավեր ստորագրություն։