Իրանական Նոր տարին նշվեց նաև Մեղրիում (տեսանյութ)

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարանը Մեղրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Նովրուզին։ Ներկաները մեծ բավականություն ստացան մշակութային երեկույթից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ հարևան բարեկամ ժողովրդի հետ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու կարիք կա, հայտնում է Սյունիք ՀԸ-ն։