Բաքուն քննադատել է Կլաարի հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությանը։

Նա Կլարին մեղադրել է կողմնակալության մեջ, նշել է, թե գյուղերը տարածքային վեճի առարկա չեն։

ԵՄ ներկայացուցիչն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Կլաարը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, միայն պնդել է, որ սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարն անդրադառնալով ՀՀ Տավուշի մարզերի հարակից գյուղերի մասին Ադրբեջանի հոխորտանքներին, նշել է․ «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»։