«Սահմանազատման իրական բանակցություններ են պետք»․ Կլաարը մեկնաբանել է ՀՀ-ին հնչեցրած Բաքվի հոխորտանքը

Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀՀ Տավուշի մարզերի հարակից գյուղերի մասին հոխորտանքներին․

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով», նշել է Կլաարը։