Պարզվել է, թե որտեղից են ահաբեկիչները ձեռք բերել սպիտակ Renault-ն, որով հեռացել են հանցագործության վայրից

«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում հրապարակել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության տեսանյութը, որում վերջինս՝ թարգմանչի օգնությամբ, պատմել է, թե ինչպես է ահաբեկիչների մոտ հայտնվել սպիտակ Renault-ն, որով նրանք հեռացել են հանցագործության վայրից:

Տաջիկստանից տեղափոխվածներից մեկը պատմել է, որ մոտ մեկ ամիս ապրել է Դմիտրովսկոե մայրուղու հանրակացարանում՝ Մուհամադ անունով մի մարդու հետ և քարոզներ  լսել Telegram-ով։

Հենց այս հարթակի միջոցով է ոմն Աբդուլո կապվել նրա հետ՝ առաջարկելով փող վաստակել։ Ձերբակալվածի խոսքով, հենց Աբդուլոն է օգնել իրեն գնել սպիտակ Renault-ն, և ինքը մտածել է, որ կաշխատի որպես տաքսու վարորդ, սակայն ավելի ուշ Աբդուլոն առաջարկել է «վաստակել»՝ ահաբեկիչ դառնալով, և ինքը համաձայնվել է։