Մարտի 25-ից օտարերկրացիներին ծառայություններ կմատուցվեն Ուլնեցի 31 հասցեի մասնաճյուղում․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․

«25.03.2024 թ-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:

Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.

– ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,

– Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,

– ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,

– Վարչական տուգանքի վճարում»։