Փաշինյանը Բրյուսելում մասնակցում է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրուի և միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի համանախագահությամբ և համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ Բրյուսելում մեկնարկել է առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպումից առաջ գագաթնաժողովի հյուրերը լուսանկարվել են: Նշենք, որ Ադրբեջանից միջոցառմանը մասնակցում է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայից՝ այդ երկրի ԱԳ նախարար հաքան Ֆիդանը: