«Երևանը, վախից դրդված, ընդառաջ կգնա Բաքվի պահանջներին»․ Stratfor

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնելու վտանգ է սպառնում, եթե Երևանը չվերադարձնի ադրբեջանական չորս գյուղերը, որոնք նա պահել էր 1990-ականների սկզբից՝ սահմանազատման բանակցությունների շրջանակներում»: Այդ մասին ասվում է Ստրատֆոր վերլուծական կենտրոնի իրավիճակային զեկույցում:

Փաշինյանը նշել է, որ փոխզիջումից հրաժարվելը կարող է տանել պատերազմի։

Ստարտֆորը գրում է. «Մոտալուտ պատերազմի հավանականության մասին Փաշինյանի հայտարարությունը չափազանցություն է, բայց մատնանշում է Հայաստանի վախը Ադրբեջանի ռազմական գործողություններից։ Այդ վախը, հավանաբար, կստիպի Երևանին շարունակել զիջել Բաքվին։

Պարզ չէ, թե որքան արագ Հայաստանը կզիջի, բայց տարածքային զիջումը, ենթադրաբար, Վերին Ոսկեպար և Սոֆուլուին է վերաբերում՝ սահմանազատման գործում առաջընթաց արձանագրելու համար։

Այս քայլը հակասություններ կառաջացնի Հայաստանում, քանի որ Երևանը հույս ուներ չորս գյուղ փոխանակել 2022 թվականին Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հետ:

Սակայն Երևանը, հավանաբար, կարծում է, որ Ադրբեջանը, միևնույն է, կլքի տարածքը «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում սահմանագծման ավարտից հետո»։