Վալերի Գասպարյան․ զոհվել է վիրավոր ընկերոջը դիրքերից դուրս բերելիս

Վալերի Վլադիսլավի Գասպարյան (1982-2023):

Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։ Աշխատել է Արցախի փրկարար ծառայությունում որպես սպա։ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

Զոհվել է 2023թ․ սեպտեմբերի 19-ին՝ հայրենի գյուղի պաշտպանության մարտերում՝ վիրավոր ընկերոջը դիրքերից դուրս բերելիս։

Ամուսնացած էր, ունի երկու դուստր և մեկ որդի։

Փա՜ռք հերոսին… 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից