Ինչի են հասցրել գործը Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից ուղղորդողները. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինչի են հասցրել գործը Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից ուղղորդողները։ Այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։