Էրդողանը Պուտինին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել Ռուսաստանի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։
Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի», – ասված է հաղորդագրության մեջ։