Մեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։ Այդ մասին այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:
Վարչապետի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող է իրականացվել հենց այդտեղ՝ Բաղանիսից Բերքաբեր հատվածից:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Կիրանցի բնակիչներին։
Տեսանյութն՝ այստեղ