Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանց այցելած զինվորականներ (տեսանյութ)

Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները տեսաուղերձով հայտնել են, որ զղջում են կատարվածի համար: Տեսանյութը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք՝  նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին: