Ձյուն, անձրև, խիտ մառախուղ․ հանրապետության ավտոճանապարհներն այս ժամին

Մարտի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Գավառի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Ախուրյանի, Դիլիջանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ անձրև։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: