Շիրակի մարզպետարանի երկու աշխատակիցներ կալանավորվել են

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են. տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են  Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը և նրա աշխատակիցը։