Լոնդոնում մշակութային միջոցառումը Ադրբեջանը օգտագործել է հակահայկական քարոզչության նպատակով

Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ստեղծված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Մարտի 12-14-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։

Տաղավարում փակցված է մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են այլ քարտեզներ, որոնցում արտացոլված են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Ցուցադրված որոշ գրքեր հակահայկական քարոզչության և ատելության տարածման օրինակներ են։ Մասնավորապես, ցուցահանդեսին ներկայացվել է «Հայկական ահաբեկչություն» վերնագրով գիրք»,- ասված է հայտարարության մեջ: