Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցեց առցանց

ՌԴ նախագահի թեկնածու, գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում քվեարկել է
առցանց ձևաչափով։ Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրություններում առցանց քվեարկությունն առաջին անգամ է կիրառվում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանում այսօր անցկացվում են ՌԴ նախագահական ընտրությունները։ Այն կտևի երեք օր։ ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը: