«Մենք ՀՀ քաղաքացի՞ ենք, հանեն՝ ապրանքը դրսում ենք վաճառելու»․ Կոմիտասի շուկան փակո՞ւմ են

Կոմիտասի պողոտայի շուկան փակվում է։ Այդ մասին տեղում ահազանգել են Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից՝ հայտնելով, որ շուրջ 100 առևտրականների տեղեկացրել են ազատել տարածքը մինչև ապրիլի 15-ը․

«Ակնհայտ է՝ տարածքը հետագայում կրելու է մասնավոր բնույթ, ժողովրդի ճակատագիրը մնալու է անորոշ։ Հետամուտ կլինենք՝ պարզելու, թե ինչ ճակատագիր է սպառնալու շենքին։ Ենթադրվում է՝ հերթական բիզնես շենքը կկառուցեն»,- նշել է ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը։

«Մենք ՀՀ քաղաքացի՞ ենք, ընտրության համար մեր ձայնը պետք ա, բայց էսօր չգիտենք մեր վիճակը։ Ինչ անենք էս սեզոնին մեր ապրանքի հետ։ Եթե մեզ հանեն, ապրանքը դրսում ենք վաճառելու»,- նշել է առևտրականներից մեկը։