ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Ծովինար Վարդանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել խմբակցության՝ մարտի 14-ի նիստից։

Հիշեցնենք՝ հանձնաժողովը նախկինում ղեկավարել է Գևորգ Պապոյանը, որն ընտրվել է Էկոնոմիկայի նախարար։