«Վերելք»․ Սփյուռքի և ՀՀ կառույցների համակցում․ մաս 5-րդ․ հյուրը՝ Միքայել Մինասյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարը լսարանին ներկայացրել է ստեղծված վիճակից երկիրը և ժողովրդին հնարավոր նվազագույն կորուստներով դուրս բերելու ծրագրի ուրվագիծ, որում առանձնակի կարևորվում է Սփյուռքի դերակատարությունը։ Ծրագրով առաջարկվում է՝
-կարգի բերել սփյուռքի մեր համայնքները, ակտիվ մասնակից դարձնել տվյալ երկրների հասարակական- քաղաքական կյանքին և ունենալ մեր լոբբինգը աշխարհի պետությունների մեծ մասում, ներգրավվել միջազգային կառույցներում,

– հիմնել համաշխարհային համահայկական կառույց՝  ի մի բերելու հայության տնտեսական, գիտական, ռազմական, ֆինանսական և այլ հնարավորությունները ազգային գերնպատակին հասնելու համար:

Կարևոր այս խնդիրը լուծելու ուղղությամբ էական աշխատանք է կատարում

Գերմանիայում բնակվող Միքայել Մինասյանը, որի «Մանիֆեստ» աշխատությունը  շարունակաբար ներկայացվում է «Վերելքի» լսարանին։ 5-րդ՝ վերջին թողարկման ընթացքում խոսք է գնում Սփյուռքում հայեցի կրթության և մշակույթի վիճակի մասին, ապա ներկայացվում են այդ ոլորտների կարգավորման առաջարկներ։

Մանրամասները՝ տեսանյութում