Եթե դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մոտ. Արթուր Չախոյան

Մարտի 12-ին’ ժամը 9։00-ին կլինեմ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, տրանսպորտի թանկացման դեմ իմ անհամաձայնությունը հայտնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Հենց այդ օրը ավագանու նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման այդ խայտառակ նախագիծը:

2013թ-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ նշելով, թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք…

2018թ-ից առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին։

Եթե դու դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, և հայտնիր քո անհամաձայնությունը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, որով ուղեվարձը թանկանալու է: