Վրաստանի վարչապետը Ռուսաստանի հարցերով նոր խորհրդական ունի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գիորգի Կաջայային նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով նոր խորհրդական։ Իր որոշման մասին Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցում։

«Պարոն Գեորգի Կաջայան նշանակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական»,- ասել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև հայտնել է, որ Զուրաբ Աբաշիձեն, որը եղել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դարձել է կառավարության ղեկավարի խորհրդական։