Տավուշում և ՀՀ այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, դրանք կենսական կարևորություն ունեն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բաքվի բարբարոսսկան վարչախմբի փոխվարչապետ կոչեցյալի գրասենյակի այսօրվա հայտարարությունից հետո, եթե որևէ մեկի մոտ դեռ կասկած կա, որ արհեստածին Ադրբեջանը «սահմանազատում» և «սահմանագծում» փաթեթավորմամբ առաջ է մղում Հայաստանի հետագա աստիճանական բռնազավթումը, ապա նա, մեղմ ասած, մանկամիտ է։

Ինչպես բազմիցս եմ նշել, Տավուշի մարզում և Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, որովհետև, բացի այն, որ, դիցուք, Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են, դրանք նաև կենսական կարևորություն ունեն Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ցամաքային անվտանգ հաղորդակցության առումով»։