Արցախի դրոշը կրկին ծածանվում է Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և հայտնել է, որ Արցախի դրոշը կրկին ծածանվում է Ֆրանսիայի հրապարակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի հրապարակից` Ռոդենի արձանի մոտից անհետացել է Արցախի Հանրապետության դրոշը, որը տեղադրվել էր դեռ 2022 թվականի ապրիլի 5-ին «Դիմադրության» շարժման անդամների կողմից:

Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ առաջիկա ժամերին Արցախի դրոշը կրկին կտեղադրվի։