Մեզ թշնամացնում են ՌԴ-ի նկատմամբ և սերմանում երազանք Եվրամիության մասին, որտեղ մեզ ոչ մեկ չի սպասում. Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հայաստանի իրական թշնամի Ադրբեջանը պաշտոնապես այսօր հայտարարել է, որ «իրենք ոչ մի հայկական տարածք չեն գրավել», փոխարենը` «Հայաստանի կողմից գրավված գյուղերը» պետք է անհապաղ ազատվեն և դա «մաս է սահմանազատման գործընթացի»:

Մինչդեռ այս պահին մեզ թշնամացնում են Ռուսաստանի դեմ և աերմանում երազանք Եվրամիության մասին, որտեղ մեզ ոչ մեկ չի սպասում»: