Իրանում կանխել են երկրի պատմության մեջ ամենախոշոր կիբերհարձակումը

Իրանցի մասնագետները ետ են մղել երկրի պատմության մեջ սերվերների վրա ամենամեծ DDoS հարձակումը փետրվարի 28-ին՝ խորհրդարանի ընտրությունների նախօրեին, հարձակման արագությունը կազմել է վայրկյանում 136 միլիոն հարցում, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։

«Երկրի պատմության մեջ ամենամեծ DDoS հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ վայրկյանում 136 միլիոն փաթեթ (կամ հարցումներ – խմբ.) արագությամբ և ամբողջությամբ հետ է մղվել»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Իրանում ընտրություններից մի քանի օր առաջ ընդհանուր առմամբ հետ է մղվել շուրջ 160 DDoS հարձակում։