Արայիկ (Ակի) Մաթևոսյան․ զոհվել է Մռավի լեռներում

Արայիկ (Ակի) Գագիկի Մաթևոսյան (1985-2023). Արցախի ՊԲ կապիտան:

Ծնվել է Աբովյանում։

2006 թ. լեյտենանտի կոչումով ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

2006-2016 թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում` որպես հրաձգային վաշտի հրամանատար, 2016-2023-ին` Արցախի ՊԲ-ում` որպես «Եղնիկների» վաշտի հրամանատար:

Մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել:

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում:

Ամուսնացած էր, ունի մեկ զավակ:

Փա՜ռք հերոսին… 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից