Ինչ ազդեցություն կունենան ընթացիկ տարվա մի շարք ընտրություններ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա

«2024 թվականը վճռորոշ ընտրական տարի է: Ընտրություններ են ողջ աշխարհում, տարբեր մայրցամաքներում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, որոնք համաշխարհային անկայունության, շարունակվող հակամարտությունների և անվտանգային լուրջ մարտահրավերների ներքո են»,-գրում է «Ամերիկայի ձայնը»։

Փորձագետների կարծիքով, ընտրությունների արդյունքները, կարող են ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների ու տարբեր տարածաշրջաններում քաղաքական ու անվտանգային զարգացումների վրա:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դուրս չեն այդ ամենից. տարածաշրջանային և միջազգային հիմնական խաղացողների մոտ քաղաքական փոփոխությունները կարող են ազդել Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացի վրա՝ աշխուժացնելով կամ զսպելով դիվանագիտական ջանքերն այդ ուղղությամբ:

Ռուսաստանում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում այս տարվա ընտրությունները, ու Ադրբեջանում կայացած նախագահի արտահերթ ընտրությունը նշվաշի շարքից են՝ հաշվի առնելով Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի ակտիվությունը Հարավային Կովկասում:

Ադրբեջան

Բրիտանական «Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսի դիտարկմամբ, Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրության անցկացման ամենահավանական պատճառը Իլհամ Ալիևի ժողովրդականության աննախադեպ աճն է, որի հիմքում նրա «հաղթանակներն են»:

Ըստ փորձագետի, Ալիևը դեռ երբեք այսչափ հեղինակություն չի վայելել Ադրբեջանում:

ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում փետրվարի 7-ին նախագահի ընտրությունը գնահատել են քաղաքական մրցակցությունից զուրկ, ընտրական լուրջ թերություններով ու լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակմամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարի մասին խոսելիս՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն Ադրբեջանում արտահերթ ընտրությունները բացատրել է այլ գործոններով՝ տնտեսական, սոցիալական։

«Ադրբեջանն այս ընտրությունն անցկացնում է 2023 թվականին տեղի ունեցածի նկատմամբ հանրության ուժեղ աջակցության ներքո: Միաժամանակ, երկրում աճում է դժգոհությունը սոցիալական վիճակի, լրատվամիջոցների ներկայացուցիչների, և ընդդիմադիր որոշ գործիչների ու առաջնորդների ձերբակալությունների պատճառով»,- պնդում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը։

Ըստ նախկին դեսպանի, Բաքուն փորձելու է «զերծ պահել նախագահ Ալիևին և նրա ռեժիմը որևէ ընդդիմությունից»: Այդ մոտեցումն էլ, ըստ Կազլյարիչի, իր ազդեցությունը կարող է ունենալ Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա:

«Այն շատ ավելի կդժվարացնի փոխզիջումները։ Եվ դա կարող ենք տեսնել տրանսպորտային միջանցքների, սահմանների, ականազերծման հարցերի շուրջ քննարկումներում»,- նշում է Կազլյարիչը:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը չբացառեց, որ արտահերթ ընտրության անցկացումը կարող է կապված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի հետ՝ պնդելով, թե չի կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսը համարում է, որ այս ընտրությունն էականորեն չի կարող ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրա: «Չեմ կարծում, որ Ադրբեջանում ընտրությունը շատ էական ազդեցություն կունենա, քանի որ հակամարտությունը տարբեր մրցակցային տեսակետներ չի առաջացնում [Ադրբեջանոի ներսում]»։

Բրոյերսը համակարծիք է՝ Բաքուն չի շտապում խաղաղություն կնքել Երևանի հետ: «Եթե Ադրբեջանը կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները՝ քննարկվող խաղաղ համաձայնագրի միջոցով, ապա այն կնշանակի երեք տասնամյակների քաղաքական ռազմավարության ավարտ, որը համախմբել էր ադրբեջանական հասարակությանը հակամարտության շուրջ: Այդ ռազմավարությունը մեծապես թույլ էր տալիս ճնշել այլակարծությունը և դրանով բացատրել բարեփոխումների ձգձգումը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։