Մահացել է գեղանկարիչ Դավիթ Սեդրակյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ` Դավիթ Սեդրակյանը: Մահազդը հրապարակել է նկարիչների միությունը։

«Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,-նշումեն միությունից։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ մարտի 12-ին, ժամը` 18:00-20:00 Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված): Թաղման արարողությունը հաջորդ օրը՝ մարտի 13-ին ,ժամը՝ 13:00  նույն վայրից: