ՌԴ մի շարք մարզերում խոցվել են 47 ուկրաինական անօդաչուներ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այսօր գիշեր խփվել են 47 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին գրոհել օբյեկտներ ՌԴ տարածքում։

«ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է 1 անօդաչու Բելգորոդի, 2 անօդաչու Կուրսկի, 3 անօդաչու Վոլգոգրադի եւ 41 անօդաչու Ռոստովի մարզերում»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։