ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը պնդում է, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում հնարավոր են ահաբեկչություններ։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։

«Դեսպանատունը հետևում է Մոսկվայում ծայրահեղականների կողմից մեծ հավաքները՝ ներառյալ համերգները, թիրախավորելու մոտալուտ ծրագրերի մասին հաղորդումներին։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մարդաշատ վայրերից», – ասվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության կայքում։

ԱՄՆ նախազգուշացումը իր կայքում տեղադրել է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։