Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել է խնկաման՝ խունկի մնացորդներով

Օհանավանի տարածքում բացված  վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը խնկաման է։

Առարկան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։ Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված է եղել խունկի մնացորդներ, ինչը առիթ է տալիս նոր հետազոտություն իրականացնելու համար։

«Խնկամանը փոշով է  ծածկված  եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ, մաքրելիս 5-րդ դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի»,- ասել է հնագետ Աշոտ Փիլիպոսյանը;

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դարերի հեռվից մեզ հասած խունկը  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կուղարկի հետազոտության պարզելու՝ ի՞նչ խունկ է և ինչի՞ց է պատրաստված։