«Հայաստան» հիմնադրամի անունով ներմուծված թվով 22 տրանսպորտային միջոցները փոխանցվեցին ՆԳՆ-ին, ՊՆ-ին և ԱԱԾ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում գույք փոխանցելու մասին որոշում կայացրեց:

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստան» համահայկական  հիմնադրամի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված թվով 22 տրանսպորտային միջոցների օրենքով սահմանված կարգով ՀՀ ՆԳՆ-ին, ՊՆ-ին և ԱԱԾ-ին անհատույց փոխանցելու և այդ պետական մարմիններին ամրացնելու անհրաժեշտությամբ։

Նախագծի ընդունման պարագայում Հայաստան ներմուծված գույքը կփոխանցվի և կամրացվի Հայաստանի ՆԳՆ-ին, ՊՆ-ին և ԱԱԾ-ին՝ ծառայողական պարտականությունների իրականացման նպատակով: