«Զվարթնոցում» ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը. այդ մասին ՌԴ-ն տեղեկացվել է. Արմեն Գրիգորյան

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի եւ դրա մասին Ռուսաստանին տեղյակ պահել է պաշտոնական նամակով»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ այս հարցն առաջացավ հիմա, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»: