Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ՌԴ-ի հետ 96 %-ից իջել է 10 %-ից էլ ցածր մակարդակի․ ԱԽ քարտուղար

Մինչ 2021թ. դեկտեմբեր, մեր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել ենք ՌԴ-ին, ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանի հետ 96 %-ից իջել է 10 %-ից էլ ցածր մակարդակի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք ունեցել ենք Ադրբեջանի 3 լայնածավալ հարձակում և ՀՀ տարածքի օկուպացիա, բազմաթիվ այլ խնդիրներ։ Այս պայմաններում, Հայաստա՞նն է մեղավոր, որ Հայաստանի վրա հարձակվել են։ Ո’չ։ Հայաստանին պարզապես դաշնակիցները չեն օգնել, երբ անվտանգության սպառնալիքի առաջ է կանգնել։ Սա հաշվի առնելով, Հայաստանը սկսել է անվտանգության նոր երաշխիքներ փնտրել»,-ասել է Գրիգորյանը։