Կիպրոսի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Արարատ Միրզոյանի և Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա մարտի 7-ին՝ ժամը 13:30, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 14:00: Հանդիպման արդյունքներով՝ ժամը 15:00-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Խնդրում ենք ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե շուտ:

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2024թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: