Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ․ Զախարովա
Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը երկկողմ համագործակցության զարգացման հիմք կդառնա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ում արձանագրել են, որ ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից: Ինչպես նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան հույս ունի Երևանից պատասխան ստանալ պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության վերաբերյալ:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Երեւանից հնչող հայտարարությունները ՌԴ-ի հետ ի սկզբանե որդեգրած մերձեցման քաղաքականության սխալ լինելու մասին կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։