Փաշինյանի այցը Եռաբլուր առանց միջադեպերի չի անցել՝ լրագրողներին հրելով դուրս են բերել տարածքից
Այսօր վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակն է, ու ինչպես տեղեկացրել ենք, https://livenews.am/press/2024/275642/05/12/36/ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նրա շիրիմին ու ծաղիկներ խոնարհել: «Առավոտի» տեղեկացմամբ, Փաշինյանի այցն այս անգամ էլ առանց միջադեպերի չէր:
Նա Եռաբլուր գնացել էր Վազգեն Սարգսյանի եղբայրներից մեկի՝ Արամ Սարգսյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ:
Նրա այցից առաջ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ ներկայացած անձինք ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրեցին բոլոր լրագրողներին ու օպերատորներին: Պատճառաբանությունը հետև յալն էր՝ դուք հավատարմագրված չեք լուսաբանելու այս միջոցառումը: Լրագրողները հորդորեցին ներկայացնել, թե ո՞րն է հավատարմագրված լրագրողների ցուցակը, որովհետև տարածքում ՊՆ-ում, կառավարությունում հավատարմագրված լրագրողներ կային, որոնք գրություն էին անգամ ուղարկել՝ տեղեկացնելով, որ ԶԼՄ ներկայացուցիչն այնտեղ իրականացնելու է լուսաբանում: Լրագրողների դիտարկմանը՝ «մեր անուն ազգանունն անգամ չճշտեցիք, ի՞նչ գիտեք՝ հավատարմագրվա՞ծ ենք, թե՞ ոչ, կա՞նք այդ ցուցակում»՝ ՊՊԾ աշխատակիցներն արձագանքեցին հրելով, թե՝ «ճանապարհը բացեք»: Որ անկյուն ու փողոցի որ հատված գնում էին լրագրողները՝ կադրեր անելու, գոնե հեռվից վարչապետի կորտեժը նկարելու ու այցը լուսաբանելու համար, ոստիկանները այդ հատվածը համարում էին իրենց ծառայության գոտի ու արգելում նկարահանել: