Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»,- նշված է հրամանագրում: