Թուրքական հետախուզության ղեկավարը ԱՄՆ-ում է․քննարկելու են տարածաշրջանը

Թուրքական հետախուզության ղեկավարը այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Իբրահիմ Քալընը կհանդիպի ԿՀՎ տնօրենի հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Սպիտակ Տանը, Կոնգրեսում և ԱԳՆ-ում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քննարկվելու են Գազայում, Իրաքում և Սիրիայում, Հարավային Կովկասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։