ՊԵԿ-ը որոշել է կանոնակարգել տաքսի ծառայությունների ոլորտը

Տաքսի ծառայությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբերից։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Փոփոխությամբ հնարավորություն է տրվելու ֆիքսել տաքսի ծառայությունների իրացման շրջանառությունը։

Ծրագիրը միտված է վերահսկողության մեկ հարթակում համախմբելու տաքսի ծառայություն մատուցողներին, նաև երաշխավորել ծառայության բարձր որակը։