«Հըզբոլլահը» ԱԹՍ-ներով հարվածել է Իսրայելի հրամանատարական կենտրոնին
Լիբանանյան «Հըզբոլլահը» անօդաչու թռչող սարքերով հարվածել է Իսրայելի հրամանատարական կենտրոնի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Հըզբոլլահն» իր հայտարարության մեջ նշում է, որ ԱԹՍ-ներով հարվածել է Պաղեստինի հյուսիսում գտնվող Իսրայելի հրամանատարական կենտրոնին, և թիրախը ճշգրիտ խոցվել է։
Պաղեստինյան դիմադրության խմբերի «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր՝ լիբանանյան «Հըզբոլլահը», ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի, ամենօրյա և ծանր գործողություններ է իրականացնում Պաղեստինյան տարածքում՝ Սիոնիստական ռեժիմի թիրախների դեմ: