Ի՞նչ է հուշում Կլաարը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին՝ գրել է․

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը, մեր տարածաշրջանում, ԵՄ-ից բացի՝ կարևորվում է Թուրքիայի մասնակցությունը՝ որպես «ռեգիոնալ լիդեր»: Հայաստանին ցույց է տրվում այն երկիրը, որից պետք է երաշխիքներ ստանալ՝ ռուսական ազդեցությունից ազատվելու համար:

Հենց նման քաղաքականություն էլ Փաշինյանը վարում է:

Սա կոնֆլիկտի տանող վտանգավոր ճանապարհ է, ինչի հետևանքով կարող են ռիսկեր առաջանալ մեր պետականության համար: Իմ առաջարկած բանաձևը մնում է անփոփոխ՝ մեր պետականության լինելությունը պայմանավորված է հայ- ռուսական և հայ- թուրքական նոր որակի հարաբերություններով»: