Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ստեֆան Սեժուրնեն։

«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար: Մենք զորք չենք ուղարկի կռվելու: Շրջանակը որոշված ​​էր՝ թույլ չտալ Ռուսաստանին հաղթել՝ առանց նրա հետ պատերազմելու։ Այս շրջանակներում ոչինչ չի բացառվում, ինչպես ասաց հանրապետության նախագահը»,- նշել է նա։

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում Ուկրաինային հետագա աջակցությունը, բարձրացվել է արևմտյան երկրների ցամաքային ուժերի հնարավոր Ուկրաինա ուղարկելու թեման։

Նրա խոսքով, մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն նշվել է, որ ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։ Համաժողովի ավարտից հետո մասնակից երկրների մեծամասնության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա և ավելին, դեմ են Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին իրենց մասնակցությանը։