Երկիրը պատերազմի վտանգի տակ է, իրենք տուն-տունիկ են խաղում․ Հայկ Մամիջանյան

«Չեք հավատա, ժամանակին Մյունխենյան գագաթնաժողովը Հայաստաի համար ոչ թե խայտառակության, այլ գովեստի վայր էր, երբ բոլոր ներկայացուցիչներն ասում էին՝ Հայաստանին հաջողվել է անել անհնարինը, իրականացնել և՛-և՛-ի քաղաքականություն»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով մեկ գիշերում  ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման մասին հարցին։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ որոշ գործընկերներ Հայաստանին ասել են, իրենց համար ընդունելի չէ և՛-և՛-ի քաղաքականությունը, ընդ որում այդ գործընկերները Մոսկվայում չէին։ Նա հիշեցեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց երկու տարի անց Հայաստանը կարողացավ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն։
Անդրադառնալով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս բերման մասին հայտարարություններին՝ Մամիջանյանը հայտարարեց, հետաքրքիր է, բացահայտումները երկա՞ր են շարունակվելու ՔՊ-ում։
«Քնում-զարթնում են, բաներ են իմանում մեր երկրի մասին․․․

Ի տարբերություն իրենց, ես հասկանում եմ, թե ինչ պայմանագրային բազայի հիման վրա են նրանք այնտեղ, չեմ դիտարկում այն ինքնիշխանության համար աղետ կամ կասկած, այն ՀԱՊԿ արտաքին սահման է։ Ինձ ավելի շատ է անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկից մեկ կմ այն կողմ, Վարդենիսից մի քիչ այն կողմ, Սյունիքում, ինձ անհանգստացնում է Եռաբլուրում դրոշների ձայնը»,-ասաց նա։

«Երկիրը պատերազմի վտանգի տակ է, իրենք տուն-տունիկ են խաղում»,- նշեց պատգամավորը։